Վարդենիկում կնորոգվեն թիվ 12 եւ Կ. Շահինյան փողոցները
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ կնորոգվեն թիվ 12 եւ Կ. Շահինյան փողոցները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից, ծրագիրը հաստավել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 16-ի նիստում։
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 36 միլիոն 102 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 16 միլիոն 246 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 19 միլիոն 856 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը։ «Ծրագրի իրականացման արդյունքում թիվ 12 եւ Կ. Շահինյան փողոցերում միաշերտ ասֆալտբետոնյա ծածկ կտեղադրվի 1000 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում»,-ներկայացրին Վարդենիկի համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան