Արմավիրի մարզում գնացքի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով երեք ուղևորատար գնացքներ են ուշացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզում hունիսի 27-ի ժամը 08:40-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Զարթոնք գյուղի մոտակայքում գտնվող գծանցումում, բախվել են Երևան-Գյումրի ուղևորատար էլեկտրագնացքը, որում կար մոտ 100 ուղևոր, և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԿԵ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից, երկաթուղային գծանցումը, որտեղ տեղի է ունեցել բախումը, հագեցած է ազդանշանային համակարգով` նախազգուշական լուսային և ձայնային ազդանշաններով, առնվազն 300 մետր հեռավորությունից հստակ տեսանելի ճանապարհային նշաններով:

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով ուշացել է 3 մարդատար գնացք: Վնասված են գծանցման սարքավորումները, շարժակազմը, ճանապարհային նշանները:

«Չնայած Հարավկովկասյան երկաթուղու կողմից գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար մշտապես ձեռնարկվող միջոցառումներին՝ երկաթուղայինները սկսել են ավելի հաճախ բախվել վարորդների կողմից գծանցներում երթևեկության կանոնների խախտումների հետ: Իսկ դա իր հերթին կարող է ՃՏՊ-ների պատճառ հանդիսանալ, որոնք իրական սպառնալիք են ներկայացնում ինչպես գնացքների, բեռների անվտանգության, այնպես էլ ուղևորների և ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության համար», -ասվում է հաղորդագրության մեջ:

ՀԿԵ-ից հայտնում են, որ 2021-ի անցած ժամանակահատվածում երկաթուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 9:

ՀԿԵ-ն ևս մեկ անգամ վարորդներին հորդորել է հատկապես զգույշ և զգոն լինել գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է և գնացքը չի մոտենում: Հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ