Մեր նպատակն է ցանել վստահության սերմերը. Ավստրիայի ԱԳ նախարարը խոսեց հայ-ադրբեջանական հաշտեցման անհրաժեշտության մասին 

2 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի տարածաշրջանն այս պահին հասարակությունների միջև վստահության մեծ կարիք ունի: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը:

Նա անդրադարձավ Երևանում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին ու դրանց ընթացքում ունեցած ինտենսիվ քննարկումներին:

«Մեր նպատակն էր՝ հասկանալ, թե ինչ միջոցներով է հնարավոր կառուցել վստահություն: Այս այցը վերահաստատեց այն, ինչ մենք արդեն գիտեինք՝ վստահությունն ամենակարևոր ռեսուրսն է, որի կարիքն ունի տարածաշրջանը և որի պակասը կա: Մեր նպատակն է ցանել այդ վստահության սերմերը: Գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով առաջացած վերքերը դեռ բաց են, սակայն մենք կարիք ունենք ապաքինման գործընթացի: Այս այցը ցույց տվեց, որ կողմերը գիտակցում են, որ այդ գործընթացի կարիքն իսկապես կա, և նրանք ունեն գործընկերների կարիք այս գործընթացը սկսելու համար: Եվրամիությունը պատրաստ է հնարավոր ամեն ձևով աջակցել»,- ասաց Շալլենբերգը:

Նա նշեց, որ իրենք բարձր են գնահատում այս հարցում Վրաստանի դերակատարումը, որի միջնորդությամբ հնարավոր դարձավ Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումն ու Հայաստանի կողմից ականապատված տարածքների քարտեզների հանձնումը:

«Կարծում եմ՝ այս եռակողմ համագործակցությունը շահեկան է բոլոր կողմերի համար»,- ասաց Ավստրիայի ԱԳ նախարարը՝ նշելով, որ ԵՄ-ն լիարժեքորեն սատարում է նման գործընթացներին:

Հայերեն العربية English Русский

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Սեդա Ղուկասյանը նշանակվել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Պերուն արտակարգ դրություն է հայտարարել վառելիքի պակասի սպառնալիքի պատճառով

Նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման երաշխիքներ կան․ Փաշինյան

ԱՄՆ-ում Իրանին մեղադրել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը չի միացել Դուբլինի հռչակագրին

Պուտինը և Թրամփը կհանդիպեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի լիագումար նիստից հետո

Վարչապետը նոր Սահմանադրության օրակարգն առաջ մղելու երկու ճանապարհ է ներկայացրել

Երևանում տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը հարակից տներ

ԱԳՄԱ նախարարը գերիների հարցի լուծումը կապել է խաղաղության համաձայնագրի ստորագրման և համագործակցության հետ