Գյումրու «ինֆեկցիոն հիվանդանոց» տեղափոխված երեխաների վիճակը մնում է միջին ծանրության

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով, հունիսի 25-ին Գյումրու «ինֆեկցիոն հիվանդանոց» դիմած երեխաների վիճակը մնում է միջին ծանրության: Այս պահին հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում 16 երեխա և 7 մեծահասակ: Նրանք այսօր կմնան հիվանդանոցում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը:

Շիրակի մարզ էքսկուրսիայի եկած երեխաները «Ջարդի ձոր» կոչվող տարածքում կերել են տնային պայմաններում առավոտյան պատրաստված քաբաբ, որը պահվել է ոչ սառնարանային պայմաններում: Երեխաների ինքնազգացողությունը վատացել է ավելի ուշ, երբ նրանք արդեն Գյումրիում էին:

«Երեխաների մոտ սկսվել է սրտխառնոց, փսխում: Կանչել են շտապ օգնություն ու տեղափոխվել ինֆեկցիոն հիվանդանոց: Հիվանդանոց դիմած 43 անձից 23-ը՝ 16 երեխա և 7 մեծահասակ ստացիոնար բուժում է ստանում և մեր մոտ կմնան ևս մեկ օր: Մյուսները ևս դեռ մեր հսկողության տակ են: Մեկ անգամ ևս բուժզննում անցկացնելուց հետո, նրանք կարող են տուն վերադառնալ »,-նշեց Աստղիկ Բեյբությանը:

Հաշվի առնելով, որ տարվա շոգ եղանակին մարդիկ հանգստանալու նպատակով հաճախ են լինում բացօթյա տարածքում կամ ճամփորդում, առողջապահության նախարարությունը զգուշացնում և հորդորում է՝ հանգիստը ճիշտ ու անվտանգ կազմակերպելու համար պահպանել մի շարք կարևոր կանոնններ.

  • երեխաներին մի՛ տվեք այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են երշիկ, ապուխտ, միս, հավ, ճարպ, պանիր, ձու, եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն՝ նշված մթերքները թարմ պահելու համար,
  • խուսափե՛ք երեխաներին հյուրասիրել աղցաններ, որոնք շոգ եղանակին շատ արագ փչանում են և կարող են ծանր թունավորման պատճառ դառնալ,
  • ավտոմեքենայում սննդամթերքը մի՛ պահեք մեկ ժամից ավելի,
  • խուսափե՛ք հատապտուղներ և այնպիսի միրգ և բանջարեղեն օգտագործելուց, որոնք արագ են փչանում՝ խաղող, բալ, դեղձ և այլն, գերադասելի են գազարը, տանձը և խնձորը,
  • կերե՛ք միայն որակյալ և համաճարակային տեսանկյունից անվտանգ սնունդ,
  • խորոված պատրաստելիս, անպայման հետևե՛ք, որպեսզի միսը լավ եփվի (ապահովե՛ք լրիվ թերմիկ մշակումը),
  • հավկիթն օգտագործելիս, կճեպը մաքրելուց առաջ, ցանկալի է լվանալ կերակրի սոդայի թույլ լուծույթով,
  • կիրառե՛ք անձնական կամ մեկանգամյա օգտագործման սպասք և հիգիենայի պարագաներ,
  • խմե՛ք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված, խուսափե՛ք բնական աղբյուրների ջրից,
  • ստեղծե՛ք պայմաններ հաճախ լվացվելու (ամեն ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո) և միրգն ու բանջարեղենը հոսող ջրով լվանալու համար,
  • մի՛ լողացեք անծանոթ և կասկածելի ջրամբարներում։

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին