«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը դատում է ՌԴ քաղաքացուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երեկ սկսել է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի քրեական գործով դատավարությունը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում», «հանցավոր համայնքին մասնակցություն» եւ «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։ Ավելի վաղ Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտել Արցախում գերեվարված լիբանանահայ Վիգեն Եվլեկչեչյանին։ Նրանցից բացի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատում է նաեւ մեկ տասնյակից ավելի մեր հայրենակիցներին։

Ակնհայտ էր, որ Ադրբեջանը ռազմագերիներից եւ պատանդներից որոշներին ներկայացնելու է որպես ահաբեկիչներ քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ շատ հայ զինվորներ «ձերբակալվել են» եւ «չեն կարող համարվել ռազմագերիներ»: Սրանով ադրբեջանական կողմը միջազգային հանրության առջեւ փորձում է ապալեգիտիմացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ սեփական ճակատագիրը տնօրինելու համար օրինական պայքարը...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հայերեն Русский

Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել

Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները

Հունաստանում սկսվել է այս սեզոնի առաջին տապի ալիքը

Հանքարդյունաբերության հիմքում մարդն է իր աշխատանքով. ԶՊՄԿ-ում նշել են Հանքագործի և մետալուրգի օրը՝ պարգևատրելով ոլորտի լավագույններին

Բուլղարիայի Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանը հյուրընկալում է ԵՄ-ից դուրս գտնվող երկրներից մոտ 400 ուսանողի. BTA

Հայտնի են «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակակիրները

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին

«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում

Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար

Հայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները