Հասարակական

ՀՔԾ-ն հայտնում է ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 1 անձի ձերբակալման մասին

1 րոպեի ընթերցում

ՀՔԾ-ն հայտնում է ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 1 անձի ձերբակալման մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ տարածաշրջանում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Մասիսի տարածաշրջանի ընտրողներին անձամբ առաջարկել, խոստացել և տրամադրել են 20.000-ական ՀՀ դրամ կաշառք: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Գ.-ն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում