Սպորտ

Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության 3-րդ մրցումային օրը հայ մարզիկների հաղթարշավը շարունակվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռինգ դուրս եկած Հայաստանը ներկայացնող բոլոր բռնցքամարտիկները հաղթել են իրենց մրցկիցներին: 60 կգ քաշային ժորժիկ Մարությանը իր առաջին մենամարտում գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Ջալալ Գառբանովի նկատմամբ: Առաջին երկու ռաունդներում հայ բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն ու նրա հարվածաշարերից մեկի ժամանակ մրցակիցը ունքի պատռվածք ստացավ և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը: Այնուհետև բժիշկները թույլ չտվեցին շարունակել մենամարտը, և քանի որ Մարությանը նաև միավորներով մեծ առավելություն ուներ հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին: Գեղեցիկ հաղթանակ տոնեց նաև Արմեն Մաշակարյանը, ում համար սա երկրորդն էր այս առաջնությունում: Այս անգամ Մաշակարյանը պարտության մատնեց մոլդովացի Նիկոլա Բուկսային: Երեկոյան մրցահերթում ասպարեզ դուրս կգան 52 կգ քաշային Ռուդոլֆ Գաբոյանը և 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Գաբոյանը կմենամարտի ուկրաինացի Մաքսիմ Հալինկևի հետ, իսկ Հակոբյանի մրցակիցը կլինի լեհ Պիոտր Բարտոզան:

Հայերեն

Մրցաշրջանի վերջին «Էլ Կլասիկո»-ում դարձյալ հաղթեց «Բարսելոնա»-ն

Ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը նվաճել է WBO International-ի տիտղոսը

Մասկատում սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլը

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ Զելենսկի

Փրկարարները մասնատել և հեռացրել են երեք ավտոմեքենա վնասած ծառը

Հայաստանում անձրևոտ եղանակը կուղեկցվի օդի ջերմաստիճանի 8-10 աստիճանով նվազմամբ

Նպատակը խաղաղության հաստատումն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն. Ռուսաստանին հրթիռների արձակման կայանքներ մատակարարելու մասին պնդումը ծիծաղելի է

Փրկարարները Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում մասնատել և հեռացրել են ճանապարհը միակողմանի փակած ծառը