Արսեն Սաֆարյանը երկրպագուներին է ներկայացրել «Ինչ կա-չկա» երգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Արսեն Սաֆարյանը երաժշտասերների դատին է հանձնել «Ինչ կա-չկա» երգի տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակն արդեն Սաֆարյանի YouTube-ի պաշտոնական ալիքում է:

Երգի երաժշտության հեղինակը Հայկ Գևորգյանն է, բառերը գրել է Ավետ Բարսեղյանը, երաշտական պրոդյուսերը Սերգեյ Հովհաննիսյանն է:

Արսեն Սաֆարյանը ծնվել է 1977 թվականի ապրիլի 12-ին Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում: 1980 թվականին տեղափոխվել է քաղաք Հրազդան: 17 տարեկանում ստացել է սպորտի վարպետի կոչում:

Հետագայում եղբոր` Արթուր Սաֆարյանի օգնությամբ սկսել է կիթառ նվագել և կատարել տարբեր ժանրերի երգեր: 1995 թվականից երգել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային կից «Ամադեուս» երաժշտական կենտրոնում և նույն տարում թողարկել «Բայց դու չես գալիս» սիրված ստեղծագործությունը: 1996 թվականից մասնակցել է Հայաստանի երգի պետական թատրոնի ամենամյա «Այո» երգի մրցույթին և մինչ 2000 թվականը սովորել ու աշխատել է թատրոնում, որից հետո անցել է անհատական գործունեության: Մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում և արտերկրում, ունեցել է մենահամերգներ Երևանում և Արցախում: Արժանացել է մի շարք մրցանակների. «Ոսկե քնար -2003»` «Տարվա լավագույն երգիչ», Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխություն` «Քո անունը» երգը` «Տարվա հիթ», «Հատուկ մրցանակ» և այլն: Թողարկել է ձայնասկավառակներ, նկարահանել է տեսահոլովակներ:

Հայերեն

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը