Մարզային

Վարդենիս համայնքում իրականացվեց  «Ավագանու նիստերի թափանցիկության ապահովում» ծրագիրը 

2 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքում իրականացվեց  «Ավագանու նիստերի թափանցիկության ապահովում» ծրագիրը 

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում իրականացվել է «Ավագանու նիստերի թափանցիկության ապահովում» ծրագիրը, որն ուղղված է ավագանու որոշումների կայացման գործընթացին քաղաքացիների իրազեկմանն ու մասնակցությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից՝ ծրագրի միջոցով ստեղծվել է համայնքի ավագանու նիստերի հեռարձակման հնարավորություն: Ծրագրի շրջանակում ձեռք է բերվել ցանցային ուղիղ եթերների համար նախատեսված հեռակառավարվող մեկ տեսախցիկ, 9 խոսափող` համապատասխան սարքավորումներով, որոնք որպես նվիրատվություն հանձնվել են Վարդենիսի համայնքապետարանին: Դրամաշնորհը տրամադրել է ՀԿ կենտրոնը` «Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագրի շրջանակում, որը կյանքի է կոչում ՀԿ Կենտրոնը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ՝ Շվեյցարիայի եւ Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում:

Դրամաշնորհային ծրագիրը Վարդենիս համայնքում համակարգել եւ իրականացրել է Աննա Գրիգորյանը: Ձեռք բերված գույքի ընդհանուր արժեքը կազմում է 500 000 դրամ, որից 400 000 դրամը տրամադրվել է որպես դրամաշնորհ, իսկ 100 000 դրամի չափով ներդրում է կատարել ծրագրի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում