Արարատի մարզում «Երեխաների քաղաքի» կառուցման համար կառավարությունը հողամասեր հատկացրեց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում կկառուցվի «Երեխաների քաղաք» ստեղծարար կենտրոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունը հունիսի 17-ի նիստում հավանություն տվեց համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագծին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը նախագիծը ներկայացնելիս ասաց. «Որոշման նախագծով առաջարկվում է հավանություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելու վերաբերյալ Արարատի մարզի երկու համայնքների՝ Շահումյանի և Տափերականի ղեկավարների առաջարկությանը: Նախագծի բովանդակությունը պայմանավորված է «Հայկական կարիտասի» կողմից նախաձեռնած «Երեխաների քաղաք» (ստեղծարար կենտրոն) ծրագրի իրականացմամբ»,- ասաց Տերտերյանը:

Նա հավելեց, որ խոսքը վերաբերում է Շահումյանում 14.9 հա մակերեսով հողամասերին, իսկ Տափերականում՝ 10.2 հա մակերեսին, ընդհանուր առմամբ՝ 25.1 հա հողատարածքներին:

Ծրագիրը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ կառավարությանը, և փոխվարչապետի համապատասխան որոշմամբ որակվել է որպես բարեգործական: Ծրագրով առաջարկվող և սպասվելիք ներդրումները կկազմեն շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

«Պետք է լինի այլընտրանքային կրթական համալիր, ստեղծագործական կենտրոն, որտեղ 14 տարեկանից բարձր երիտասարդների շրջանում կիրականացվեն անձի բազմակողմանի զարգացմանն ուղղված ծրագրեր՝ հասանելի մասնագիտական կողմնորոշման, կյանքի հմտություների զարգացման և որակյալ կրթության հնարավորությունների ստեղծմանն ուղղված»,- ասաց Տերտերյանը:

Ներդրումը կիրականացվի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 դեկտեմբերի 31-ը:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հավելեց, որ դա բավականին երկար քննարկված նախագծերից մեկն է: «Եվ փաստացի կառավարության այս որոշմամբ՝ մենք հողերի նվիրաբերությունից բացի, նաև հավանություն ենք տալիս տվյալ ծրագրին: Շատ երկար քննարկումներ են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որոշ առումով մեր մտահոգությունները՝ ներառականության հետ կապված, փարատվել են»,- ասաց նա:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում