Մշակույթ

Նարեկ Հախնազարյանն ու դիրիժոր Ջուն Սան Պարկը հանդես կգան Սիմֆոնիկ նվագախմբի հետ

1 րոպեի ընթերցում

Նարեկ Հախնազարյանն ու դիրիժոր Ջուն Սան Պարկը հանդես կգան Սիմֆոնիկ նվագախմբի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ ելույթ կունենա Երևանում: Նվագախումբը կղեկավարի հարավկորեցաի դիրիժոր Ջուն Սան Պարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա հունիսի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Համերգին կկայանա Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի

հայաստանյան պրեմիերան: Կհնչեն Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից «Մոնտեքյուները և Կապուլետները» թիվ 2 սյուիտից, «Առավոտյան պար», «Վեճը», «Կռիվը», «Երիտասարդ աղջնակ Ջուլիետը», Պատշգամբի տեսարան, Ռոմեոյի վարիացիաները, «Սիրային պար», «Թիբալտի ու Մերկուցիոյի մենամարտը», «Ռոմեոն որոշում է վրեժ լուծել Մերկուցիոյի մահվան համար», Երկրորդ գործողության ավարտի տեսարանը, «Կրկին, Ջուլիետի ննջարանում», «Ջուլիետի գերեզմանը», «Ջուլիետի մահը» հատվածները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում