Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները ելույթ կունենան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (գեղարվեստական ղեկավար` Լևոն Ջավադյան) մենակատարները hունիսի 19-ին համերգով հանդես կգան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին կհնչեն Ռ.Վագների, Ֆ.Շուբերտի, Յ.Բրամսի, Գ.Մալերի և Ռ.Շումանի ստեղծագործությունները։
Ելույթ կունենան մենակատարներ Սիլվա Պետրոսյանը (սոպրանո), Էլեն Եղիազարյանը (սոպրանո), Նունե Գրիգորյանը (սոպրանո), Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), Բելլա Ամարյանը (մեցցո-սոպրանո), Անուշ Մարտիրոսյանը (մեցցո-սոպրանո), Տիգրան Հակոբյանը (տենոր), Նավասարդ Հակոբյանը (բարիտոն)։
Որպես նվագակցողներ ելույթ կունենան Հասմիկ Անտոնյանը և Լևոն Ջավադյանը։
Երիտասարդական օպերային ծրագիրը» ստեղծվել է 2016 թվականին։ Ծրագրի նպատակն է տաղանդավոր երիտասարդ օպերային արտիստների բացահայտումը, օպերային ոլորտում մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխան երգչների նոր սերնդի ստեղծումը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բնականոն սերնդափոխության ապահովումը, ինչպես նաև մեներգիչների բազմակողմանի զարգացումն ու կատարելագործումը վոկալ արվեստում։