Հասարակական

Հակոբ Արշակյանը մեկնաբանեց իրեն ծեծի ենթարկելու մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը մեկնաբանեց իրեն ծեծի ենթարկելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Արշակյանը մեկնաբանելով իրեն ծեծի ենթարկելու լուրերը՝ հայտնեց, որ ինքը չի տուժել և ամեն ինչ նորմալ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնեց Արաբկիր վարչական շրջանում քայլերթի ժամանակ:

«Որոշ սուտ լուրեր են տարածվել, թե իբր հունիսի 9-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ՔՊ կուսակցության որոշ անդամներ վնասվել են: Ցանկանում եմ տեղեկացնել, որ Արաբկիրի բակերից մեկում փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել, փորձել են խոչընդոտել մեր քայլերթը, իրազեկման ակցիաները, սակայն ամեն ինչ նորմալ է, չեմ տուժել, որևէ մեկը չի տուժել: Մենք շարունակել ենք իրականացնել մեր քայլերթը բակերում և այսօր էլ կրկին մեկնարկել ենք արշավը Արաբկիր վարչական շրջանից»,- նշեց Արշակյանը:

Հունիսի 11-ին, վաղ առավոտյան ԶԼՄ-ներով լուրեր էին տարածվել, թե ՔՊ մի քանի անդամ, այդ թվում Հակոբ Արշակյանը ծեծի են ենթարկվել ու վնասվածքներ ստացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում