Մարզային

Սեմյոնովկայում կհիմնանորոգվի նախկին մշակույթի տան շենքի տանիքը 

1 րոպեի ընթերցում

Սեմյոնովկայում կհիմնանորոգվի նախկին մշակույթի տան շենքի տանիքը 

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի նախկին մշակույթի տան շենքի տանիքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից, ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 18-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է 14 միլիոն 274 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 6 միլիոն 423 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 4 միլիոն 996 հազար դրամը՝ Սեմյոնովկայի համայնքապետարանը, 20 տոկոսը կամ 2 միլիոն 854 հազար դրամը՝ այլ ներդրող։

«Հիմնանորոգվող տանիքի մակերեսը կազմում է 1200 քառակուսի մետր։ Այս շենքում են գործում Սեմյոնովկայի համայնքապետարանը, բուժկետը, գրադարանը, դահլիճը։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում»,-նշեց Սեմյոնովկա համայնքի ղեկավար Դավիթ Մնացականյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում