Մարզային

Ակունքում կգազիֆիկացվեն նորակառույց թաղամասերը 

1 րոպեի ընթերցում

Ակունքում կգազիֆիկացվեն նորակառույց թաղամասերը 

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կգազիֆիկացվեն 16/1, 16/2, 16/3, 16,4 փողոցները, 9-րդ փողոցի 2-րդ եւ 3-րդ նրբանցքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից` ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 18-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 17 միլիոն 67 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 10 միլիոն 240 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 6 միլիոն 827 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը։

« Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազով կապահովվեն նորակառույց թաղամասերի տասնյակ ընտանիքներ։

Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է, մրցույթի արդյունքներով ընտրվել է հաղթող կազմակերպությունը, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերի ընթացքում »,-ներկայացրեց Ակունք համայնքի ղեկավար Նիկոլայ Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում