Վերահրատարակվել է Էդվարդ Միլիտոնյանի պարսկերեն լույս տեսած «Հնարամիտ բադի ճամփորդությունը» գիրքը 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության նախագահ բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը կարծում է, որ մանկապատանեկան, պատանեկան գրականությունն արդիական և պահանջված է բոլոր ժամանակներում:

Այդ է վկայում այն, որ հայ հեղինակների մանկապատանեկան ստեղծագործությունները լույս են տեսնում տարբեր լեզուներով: Օրերս պարսկերեն է վերահրատարակվել Էդվարդ Միլիտոնյանի «Հնարամիտ բադի ճամփորդությունը» վեպը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Միլիտոնյանն ասաց, որ գիրքը տպագրվել է 2005-2006 թթ. Հայաստանում: Այն թարգմանվել է ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով:

Միլիտոնյանը պատմում է, որ հինգ տարի առաջ գիրքը հրատարակվել է պարսկերեն: «Նախորդ տարի ինձանից վեպը վերահրատարակելու իրավունք խնդրեց պարսկական մեկ այլ հրատարակչություն: Տվեցի համաձայնությունս, և օրերս ինձ ուղարկեցին վերահրատարակված տարբերակը: Փաստորեն, գրքի հերոս բադիկը ճամփորդում է աշխարհով մեկ»,- նշում է գրողը:

Վեպում բադիկը շրջագայում է ամբողջ աշխարհում: Նա մի հնարք ունի. թռչելով չի ճանապարհորդում, այլ երկրագունդը թաթիկով պտտեցնում է՝ հայտնվելով այնտեղ, որտեղ ցանկանում է, հանդիպում է հետաքրքիր մարդկանց: Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ հնարավոր է, որ վեպը թարգմանվի նաև այլ լեզուներով:

Միլիտոնյանը վստահ է՝ պատանեկան գրքերի կարիքն աշխարհում շատ է: «Դժվար գրականություն է, որովհետև միջին տարիքի երեխաների համար է, իսկ դա այն տարիքն է, երբ նրանք մանկությունից անցում են կատարում պատանեկություն, հոգեբանական, ֆիզիոլոգիական փոփոխություններ են կրում: Միտքն էլ հետաքրքիր անցումներ է ունենում. խորացումներ կյանքի, իրականության, իրենց բնույթի վերաբերյալ: Հեշտ չէ այս տարիքի պատանիների հետ իրենց հետաքրքիր լեզվով խոսել, որովհետև հատուկ լեզու է անհրաժեշտ: Մեծահասակներս երեխաների, պատանիների համար գրելիս մի սխալ ենք թույլ տալիս, քանի որ սկսում ենք տրամաբանել մեծի դիրքերից ու դա հրամցնում ենք փոքրերին, պատանիներին, այնինչ պետք է հակառակը լինի: Նրանց մտածողությամբ է անհրաժեշտ տեսնել աշխարհը, իրերը, բնությունը, կենդանիներին: Հազվադեպ գրողներ կան, որ հասանելի, հաճելի են պատանիներին: Կարիք կա ու պետք է շատ ստեղծագործել հենց պատանիների համար»,- շեշտում է գրողը:

Նա հիշեցնում է, որ տասը տարի առաջ Եվրոպայի գրողների շրջանում անցկացվել է «Եվրոպացի գրողները պատանիներին» ծրագիրը, որի շրջանակում հավանության է արժանացել իր«Արեգ տղայի և Չիպո կրիայի տարօրինակ պատմությունը» գիրքը, որը հրատարակվել է գերմաներեն, բուլղարերեն, կիրգիզերեն, ռուսերեն:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն