Հայտնի են Ա. Խաչատրյանի անվ. մրցույթի երկրորդ փուլ անցած դիրիժորների անունները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել են Ա. Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի 1-ին փուլի արդյունքները։
Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից՝ երկրորդ փուլ են անցել 6 դիրիժորներ՝ Դաիչի Դեգուչին (Ճապոնիա), Իեն Նիդերհոֆերը (ԱՄՆ), Յուկուան Ջինը (Չինաստան), Էլիաս Բրաունը (ԱՄՆ), Պաբլո Դևիգո Վասկեսը (Իսպանիա), Յունա Չժոնը (Հարավային Կորեա)։
Հունիսի 10-ին մեկնարկում է խաչատրյանական մրցույթի երկրորդ փուլը. հունիսի 10-ին և 11-ին մասնակիցները կմրցեն հաղթողի կոչման համար։ Երկրորդ փուլում դիրիժորները նվագախմբի հետ կներկայացնեն Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան (պարտադիր ծրագիր), ինչպես նաև Չայկովսկու, Բրամսի, Դվորժակի կամ Պրոկոֆևի ստեղծագործություններից՝ ըստ ընտրության։
Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի հաղթողի անունը հայտնի կդառնա հունիսի 12-ին։
Ավանդույթի համաձայն՝Ա. Խաչատրյանի անվան մրցույթը մեկնարկում էմեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին,կոմպոզիտորի անվան համերգասրահում:Մրցույթիպաշտոնական նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է, որի գեղարվեստական ղեկավարըև գլխավոր դիրիժորըՍերգեյ Սմբատյանն է:
Մրցույթն անցկացվում է«դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ»մասնագիտություններով:
ԱյնՄիջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է: Մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով էլ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը: