Հասարակական

Արտակ Դավթյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նիստին

1 րոպեի ընթերցում

Արտակ Դավթյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նիստին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նիստին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները, ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են ԱՊՀ տարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին վերաբերող, ինչպես նաև ռազմական ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում