Հունիսի 8-ին Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքում հայտնված հայ զինծառայողը վերադարձվել է և Ստեփանակերտում է
1 րոպեի ընթերցում
![Հունիսի 8-ին Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքում հայտնված հայ զինծառայողը վերադարձվել է և Ստեփանակերտում է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1054821.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին և գտնվում է Ստեփանակերտում: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։