Մարզային

Սեւանա լճի մակարդակը ապրիլի վերջերի համեմատ բարձրացել է 18 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճի մակարդակը ապրիլի վերջերի համեմատ բարձրացել է 18 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Այս տարվա ապրիլի 26-ից մինչեւ հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 18 սանտիմետրով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2021 թվականի հունիսի 7-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1 900 մետր 91 սանտիմետր բարձրության վրա, ինչը 11 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա եւ 18 սանտիմետրով՝ այս տարվա ապրիլի 26-ին գրանցված նիշի համեմատ։

Նույն աղբյուրի տվյալներով՝ 2021 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 114 մլն 450 հազար խորանարդ մետր ջուր, իսկ հունիսի 7-ի դրությամբ Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց թողնված ջրի ծավալը կազմել է 21 մլն 590 հազար խորանարդ մետր ջուր։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում