«Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Ընդհանուր պատմություն». ՀՀ-ում մեկնարկեցին միասնական քննությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում հունիսի 8-ին մեկնարկել են միասնական քննությունները: Դիմորդները հանձնել են «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում գործելու է 15 քննական կենտրոն, որոնցից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ քննություն պետք է հանձներ 1505 դիմորդ, որոնցից 186-ը՝ աշխարհագրություն, 1 288-ը՝ կենսաբանություն և 31-ը՝ ընդհանուր պատմություն:

Մարզերի 11 քննական կենտրոններում քննություն հանձնողների նախնական թիվը 1 016 է, որոնցից 157-ն աշխարհագրություն է հանձնելու, 832-ը՝ կենսաբանություն և 27-ը՝ համաշխարհային պատմություն: Մայրաքաղաքում քննական կենտրոնները 4-ն են, դիմորդների ընդհանուր թիվը՝ 489: Նրանցից 29-ն աշխարհագրություն է հանձնելու, 456-ը՝ կենսաբանություն և 4-ը՝ համաշխարհային պատմություն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մի փոքր դժգոհություն է ունեցել նստարանների տեղաբաշխման վերաբերյալ, որոնք արևի ուղիղ ճառագայթների տակ էին դրված:

«Ես պատկերացրի ինձ, եթե ես քննություն հանձնելիս լինեի, բավականին անհարմար կլիներ մինչև արևը ստվերում հայտնվեր: Նման դիտողություն եմ արել, սակայն հարցն արագ լուծվեց»,- նշեց Դումանյանը:

Անդրադառնալով դիմորդների քիչ լինելուն՝ նա շեշտեց, որ այդ առումով համապատասխան կրթական քաղաքականություն են մշակել և հույս հայտնեց, որ դրանից հետո բնագիտական առարկաներն ավելի գրավիչ կլինեն շրջանավարտների համար: Նախարարը նշեց, որ որոշ առարկաներ էլ մեծ հետաքրքրություն են առաջացնում դիմորդների մոտ, ինչպես օրինակ՝ ինֆորմատիկան և կիրառական մաթեմատիկան:

Քննության տևողությունը 180 րոպե է՝ 3 ժամ: Ավարտից քիչ անց՝ ժամը 13:00-14:00, Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակելու է ճիշտ պատասխանները: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը, այս դեպքում՝ հունիսի 13-ին, իսկ բողոքարկել գնահատականը կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18:00-ն:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում