Սպորտ

ՕԽ-ի ընթացքում կվերահսկվի լրագրողների տեղաշարժը

1 րոպեի ընթերցում

ՕԽ-ի ընթացքում կվերահսկվի լրագրողների տեղաշարժը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի իշխանությունները կվերահսկեն լրագրողների տեղաշարժը Օլիմպիական խաղերի ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Խաղերի կազմկոմիտեն: Ճապոնացիները խստորեն կվերահսկեն օտարերկրյա լրագրողների տեղաշարժը: Նման քայլերով իշխանությունները ձգտելու են վերահսկել կորոնավիրուսի տարածումը: Լրագրողներին չեն թույլատրի օգտվել հասարակական տրանսպորտից:

2020 թվականիմարտի24-ին հայտնի դարձավ,որ Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են:Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը`Տոկիո-2020:Դրանք կմեկնարկեն2021թվականի հուլիսի23-ին և կեզրափակվեն օգոստոսի8-ին:

Հայաստանը մինչ այս պահն ունի 10 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում