Աննա Խաչատրյանը երաժշտասերներին է ներկայացրել «Շուշի» երգը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Աննա Խաչատրյանը երկրպագուների դատին է հանձնել «Շուշի» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտությունը գրել է Շուշան Սարգսյանը, խոսքերի հեղինակը Ռաֆայել Սահակյանն է, գործիքավորումն իրականացրել է Ալեքսանդր Մատիենկոն:
«Կան երգեր, որոնք հոգու խորքից են գալիս։ Վստահ եմ, որ «Շուշի» երգը շատերի սրտին կդիպչի, քանի որ սա այն բացառիկ երգերից է, որի վրա ջանք ու եռանդ չի խնայվել: Ձեր դատին եմ հանձնում ինձ համար այս պատասխանատու երգի տեսահոլովակը և սպասում Ձեր անկեղծ կարծիքներին»,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Խաչատրյանը: