Մայր Աթոռի Արցախի հարցերի գրասենյակը նախանձախնդրորեն իրականացնում է իր աշխատանքը. Գարեգին Բ կաթողիկոս

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայրենիքի պաշտպանությունը սուրբ ու նվիրական գործ է։ Եվ, դժբախտաբար, երբեմն հարկադրված ենք սրով իրագործել այդ պաշտպանությունը, որպեսզի որևէ կերպ չխաթարվի մեր ժողովրդի ազատությունն ու անկախ կյանքը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսն՝ ընդգծելով, որ, համազգային ջանքերով հաղթահարելով բոլոր փորձությունները, պետք է հավատքով ու հույսով մեր հայացքն ուղղենք դեպի ապագան։

Անդրադառնալով թշնամու օկուպացիայի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող խնդիրներին՝ Վեհափառ Հայրապետը նշել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 2020թ․-ի աշնանային պատերազմից անմիջապես հետո ստեղծել է գրասենյակ, որը զբաղվում է Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության հարցերով։

«Այդ գրասենյակը նախանձախնդրորեն իրականացնում է իր աշխատանքները, բարձրաձայնում բոլոր խնդիրները՝ առնչված Ադրբեջանի տնօրինության տակ անցած մեր տարածքներում մեր սրբավայրերի պահպանության հետ։ Այս ընթացքում գրասենյակի կողմից պատրաստվել են հրատարակություններ, կազմակերպվել են գիտաժողովներ, դիմումներ են եղել տարբեր միջազգային կրոնական, հասարակական, քաղաքական կառույցների ու կազմակերպությունների»,- ասել է Նորին Սրբությունը և հավաստիացրել, որ Մայր Աթոռն ուշի֊ուշով հետևում է բոլոր այն զարգացումներին, որոնք հայկական մշակութային կոթողների դեմ կատարվում են Ադրբեջանի կողմից՝ այդ երկրի իշխանությունների պաշտոնական թողտվությամբ։

Հայերեն

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի