Հասարակական

Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհին բախված ավտոմեքենաներից մեկի ուղևորը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհին բախված ավտոմեքենաներից մեկի ուղևորը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 6-ին, ժամը 11։48-ին ահազանգ է ստացել, որՋրվեժ-Գառնի ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Գ․ Շ․, ծնված 1948 թ․) և «Opel Astra G»(վարորդ՝ Զ․ Ա․, ծնված 1978 թ․) մակնիշներիավ­տոմեքենաները:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ինչպես նաև «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Ս․-ին ցուցաբերել առաջին բուժօգնություն. տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի բժշկական կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում