Ամերիաբանկը թվային տրանսֆորմացիայի ակտիվ փուլում է. Արտյոմ Շամցյանը ներկայացրեց դրա առավելությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ավանդական բանկերն անցում են կատարում թվային բանկինգի, որը կարևոր ուղերձ է բոլոր հայկական բանկերի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը, որը Renderforest ընկերության գրասենյակում «Reinvent» (փոխակերպում) միջոցառման ժամանակ խոսել էր թվային ճարտարապետության մասին, թե որոնք են թվայնացման առանցքն ու հիմնական տարրերը:

«Արդեն անունը «Reinvent» մեզ շատ մոտ է, որովհետև մենք ևս փոխակերպում ենք ամբողջ կազմակերպությունը: Թվային տրանսֆորմացիան հենց փոխակերպում է համարվում, այսինքն` ավանդական բանկերը վերափոխվում են թվային բանկինգի: Այդ փոխակերպումը, տրանսֆորմացիան մեզ համար շատ կարևոր ուղերձ է: Մենք ցանկանում էինք կիսվել, թե զարգացման որ փուլում ենք և նաև կապվել հայկական շուկայում ապրանքների մենեջերների և ծրագրավորողների հետ, ում նման ֆինանսական տեխնոլոգիաների ուղղությունը հետաքրքիր կլինի»,- ասաց Շամցյանը:

Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ այն, թե ինչպես են աշխատում բարձր տեխնոլոգիական ոլորտի ծրագրերը, պետք է իմանալ՝ ինչ է նշանակում API-ը (կիրառական ծրագրավորման ինտերֆեյս) և այլն ու պետք է պատրաստել, սովորեցնել մարդկանց:

«Չենք ակնկալում, որ եթե մարդն ունի լավ ֆինանսական գործունեության փորձ, պետք է հասկանա այդ տերմիները, բայց պատրաստ ենք այդ տրանսֆորմացիան նույնպես անել: Եվ մեր մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի այդ ստանդարտ, ֆինանսական գիտելիքներից և փորձից նաև անցնենք ֆինանսական տեխնոլոգիաների փորձին»,- ընդգծեց Շամցյանը:

Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրենի խոսքով` բանկն ակտիվ փուլում է թվային բանկ դառնալու ճանապարհին:

«Այս տարի հեռախոսի հավելվածի միջոցով թվային բանկինգը դուրս կգա շուկա և կանգնած կլինենք նոր թվային ճարտարապետության հիմքի վրա: Դրանից հետո էկոհամակարգի ծառայության մոտեցմամբ կսկսենք աճել»,- եզրափակեց Շամցյանը:

Հայերեն

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը