ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ռիքերը կայցելի Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի (Վրաստան), Բաքու (Ադրբեջան) և Երևան (Հայաստան)՝ երկկողմ և տարածաշրջանային առաջնահերթությունների խթանման և տարածաշրջանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման հարցերում ԱՄՆ աջակցությունն արտահայտելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Վրաստանում փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը կհանդիպի Վրաստանի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ՝ քննարկելու Վրաստանի կուսակցությունների ապրիլի 19-ի համաձայնագրի լիարժեք իրականացումն ու Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ շարունակվող ագրեսիան ու օկուպացիան։

Հայաստանում և Ադրբեջանում փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը։

Հայերեն العربية English Русский