Հասարակական

Ռազմական ուսհաստատությունների շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են հետագա ծառայության վայրերը

1 րոպեի ընթերցում

Ռազմական ուսհաստատությունների շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են հետագա ծառայության վայրերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում հունիսի 4-ին անցկացվել է շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուսումնառության ընթացքում մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ ստացած շրջանավարտները, ըստ սահմանված կարգի, վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են սպայական ծառայության առաջիկա տարիները՝ համալրելովզինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը:

Շրջանավարտներին ողջունել և անվտանգ ծառայություն է մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում