ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը կոչ Է արել բաց թողնել Սիրիայի եւ Թուրքիայի սահմանի անցակետը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը պլանավորում Է Ռուսաստանի իր գործընկերներին հաղորդել, որ Թուրքիայի հետ Սիրիայի «Բաբ Էլ Հավա» սահմանային անցումը պետք Է բաց մնա հումանիտար օգնության անցկացման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես վստահ եմ, որ կկարողանամ Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին տեղեկացնել այն, թե նրանք ինչ պետք Է լսեն»,-Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել Է NBC News-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ինքը ռուսաստանցի գործընկերներին կդիմի հետեւյալ ուղերձով. «Ես անձամբ եմ համոզվել այդ սահմանային անցումի եւ այն պահանջների կարեւորության հարցում, որոնք բավարարվում են այդ հսկիչ անցակետի շնորհիվ, եւ դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել սահմանի մյուս կողմի մարդկանց հուսահատ վիճակի համար»: Նա նշել Է, որ եթե հսկիչ անցակետը, որը տանում Է Իդլիբի նահանգ, փակվի, ապա միլիոնավոր սիրիացի փախստականներ կկորցնեն չափազանց կորեւոր հումանիտար օգնություն ստանալու հնարավորությունը:

«Դա այն Է, ինչը մենք պետք Է հաշվի առնենք Անվտանգության խորհրդի առաջիկա աշխատանքի ժամանակ»,-հավելել Է նա: Թոմաս-Գրինֆիլդը նշել Է, որ չգիտե, թե ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն արդյոք այդ հարցը կբարձրացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունիսի 16-ին Շեյցարիայում կայանալիք գագաթնաժողովում: Սակայն ԱՄՆ-ի նախագահը «վճռականորեն աջակցում Է «Բաբ Էլ Հավա» հսկիչ անցակետի գործունեության շարունակմանը: Անվտանգության խորհուրդը պետք Է քվեարկի բանաձեւի գործողությունը երկարացնելու օգտին, որը թույլատրում Է հսկիչ անցակետի օգտագործումը մինչեւ հուլիսի 10-ը, երբ դրա գործողության ժամկետը լրանում Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում

Ակբա բանկը JICA-ի հետ համագործակցությամբ 50 մլն ԱՄՆ դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը

Փետրվարի 1-ի միջոցառումների անոնս

ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում տարածվող կեղծ տեղեկության մասին

Ֆինլանդիան 198 միլիոն եվրոյի ռազմական օգնություն կմատակարարի Ուկրաինային

Ֆրանսիան ավարտել է Չադից զորքերի դուրսբերումը

Երկրների տարածքային ամբողջականությունը չի կարող խոչընդոտ համարվել. վարչապետն անդրադարձել է կոմունիկացիաների ապաշրջափակմանը

Դիլիջանում իր դռները կբացի «Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցը

Չեք պատկերացնի, թե դա ինձ ինչքան է մտահոգում. Փաշինյանը՝ խաղադրույքների մասին

Հեռահաղորդակցության օպերատորները հայտարարում են eSIM Mobile ID լուծման գործարկման մասին