Մարզային

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 3444 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 3444 քաղաքացի

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ մարզպետարանի մի շարք աշխատակիցներ Գավառի պոլիկլինիկայում ստացան Կորոնավիրուսի դեմ պատվաստման երկրորդ չափաբաժինը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, պատվաստումների գործընթացը մարզում ընթանում է բնականոն հունով:

Հունիսի 2-ի դրությամբ մարզում պատվաստվել է 3444 քաղաքացի: Դրանցից 1483-ը պատվաստվել են «Աստրա Զենեկա»,1497 քաղաքացի՝ «Սպուտնիկ V», իսկ 464-ը՝ «Կորոնավակ» պատվաստանյութով:

Բոլոր պատվաստված քաղաքացիների ինքնազգացողությունը բավարար է:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում