ԿԲ-ն 2020 թվականի շոկային իրավիճակում կարողացել է ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ֆինանսական համակարգը 2020 թվականին գործել է համավարակով և պատերազմով պայմանավորված աննախադեպ շոկերի ու բարձր անորոշության պայմաններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 2021թ. հունիսի 3-ին 2020 թվականի «Ֆինանսական կայունության հաշվետվության» հրապարակմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Չափազանց ծանր տարի էր ֆինանսական համակարգի համար, բայց ի պատիվ համակարգի, ուզում եմ փաստել, որ ապահովել է ֆինանսական միջնորդության անխափան ընթացքը՝ պահպանելով ռիսկերի կլանման ունակությունը: Այսինքն` համակարգը կապիտալիզացված էր և իրացվելի, մենք էլ ենք որոշակի օժանդակության ծրագրեր իրականացրել, որի արդյունքում բնականոն անցել ենք 2020 թվականը, չնայած որ այդ տարին շատ ու շատ բարդ էր»,- ասաց Գալստյանը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ տնտեսությունը կրել է համավարակի և ռազմական դրության բացասական ազդեցությունները` սկսած 2020 թվականի մարտից:

«Դրսևորված շոկերը մեծ մարտահրավերներ էին ստեղծել նաև ֆինանսական համակարգի համար, որի արդյունքում Կենտրոնական բանկը, ըստ էության, նպատակ է հետապնդել Սահմանադրությամբ ամրագրված ֆինանսական միջնորդություն կամ կայունություն ապահովել, որը իրականացվում է ֆինանսական միջնորդության անընդհատության միջոցով»,- ասաց Գալստյանը:

Ըստ ԿԲ նախագահի` ֆինանսական միջնորդության անընդհատությունը ապահովելու տեսանկյունից երկու խումբ հարցերն են փորձել լուծել` առաջինը վերաբերում է բանկերում վարկային ռիսկի աճին, երկրորդը` բանկերի իրացվելիության ճնշումներին:

«Առաջին խնդիրը լուծելու համար հակացիկլիկ միջոցառումներ ձեռնարկեցինք` օժանդակելու ֆինանսական համակարգին, երկրորդ խմբի խնդիրները լուծելու համար որոշակի իրացվելիության ներարկում իրականացրինք»,- եզրափակեց Գալստյանը:

Հայերեն العربية English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին