Տնտեսություն

ՀՀ-ն էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում. օտարերկրացիներն այդ ոլորտն են նախընտրում

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում. օտարերկրացիներն այդ ոլորտն են նախընտրում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համար էկոտուրիզմը առաջնային դերակատություն ունեցող զբոսաշրջային ուղղություններից է, և այժմ քայլեր են ձեռնարկվում այն ավելի զարգացնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Հայաստանի բնապահպանական ոլորտում էկոտուրիզմը առաջնային դեր է կատարում, քանի որ գործ ունենք բնության հատուկ պահպանվող տարածքների հետ, որտեղ կան եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ամրոցներ և գեղատեսիլ վայրեր: Մեր խնդիրն է վնաս չպատճառել այս ամենհարստությանը, փայփայել, խնամել, ինչպես նաև մաքուր պահել և փոխանցել հաջորդ սերունդներին: Էկոտուրիզմի պրոդուկտի առումով այն վերջի շրջանում դարձել է ներքին ու ներգնա զբոսաշրջությունների կարևորագույն բաղադրիչներից մեկը»,- նշեց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ օտարերկրյա զբոսաշրջիկները ՀՀ-ում սկսել են ավելի շատ նախընտրել էկոտուրիզմը և ոչ թե ավտոբուսներով ճանաչողական ուղղությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում