2021-ի առաջին 5 ամիսներին պետական բյուջեի եկամուտներն ավելի են և 2019-ի, և 2020-ի համեմատ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում Հայաստանում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 618․4 մլրդ դրամ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց տարբեր հարկատեսակների գծով վերադարձված գումարները կազմել են 68․6 մլրդ դրամ։ Նշված ցուցանիշները դրական տարբերություն ունենև 2020,և 2019 թվականների համեմատելի տվյալներից։ Մասնավորապես, նշեմ, որ 618․4 մլրդ հավաքագրված եկամուտները 47․2 մլրդ-ով ավելի են 2019 թվականի համադրելի տվյալներից և 34․8 մլրդ դրամով ավելի են 2020 թվականի համադրելի տվյալներից։ Վերադարձված գումարների մասով 2021 թվականի ընթացքում 68․6 մլրդ դրամը մոտ 25 մլրդ դրամով ավելի է 2019 թվականի ընթացքում վերադարձված գումարներից և 15 մլրդ դրամի չափով ավելի է 2020 թվականի ընթացքում վերադարձված գումարներից»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2019 թվականի ամբողջ տարվա արդյունքներով հարկային եկամուտների մոտ 40 տոկոս աճ էր արձանագրվել։ «Այսինքն՝ այդ 40 տոկոս աճի վրա մենք հիմա 2019 թվականի համեմատ ունենք 8․3 տոկոսի աճ։ Ուզում եմ ընդգծել, որ այս ամենը տեղի է ունենում գումարների վերադարձի ֆոնին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հայերեն العربية English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին