Տնտեսություն

«Ռոստելեկոմ»-ի  կորպորատիվ հաճախորդները այսուհետ կսպասարկվեն նաև Ազատության 24/15 հասցեում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 2-ին բացվել է «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքի և սպասարկման նոր սրահը։ Ընկերության կորպորատիվ հաճախորդները այսուհետ կարող են ստանալ բարձրակարգ սպասարկում Ազատության 24/15 հասցեում (Bplaza բիզնես կենտրոն)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ռոսելեկոմ» ընկերության հանրային կապերի բաժնից, վաճառքի և սպասարկման նոր սրահը հնարավորություն կտա բոլոր բաժանորդներին (կորպորատիվ և մանրածախ շուկաների) ստանալ արագ և որակյալ սպասարկում առավել հարմարավետ պայմաններում։

Ընկերության վաճառքի և սպասարկման սրահի բացման արարողությանը ներկա էին ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և կորպորատիվ հաճախորդներից մի քանիսը։

«Ուրախ ենք մեր բիզնես հաճախորդներին առաջարկել սպասարկման առավել հարմարավետ և ժամանակակից պայմաններ։ Տարիների ընթացքում մենք բարելավել են մեր բաժանորդներին, մասնավորապես` բիզնես հաճախորդներին, տրամադրվող ծառայությունների որակը և այսօր առաջարկում ենք բիզնեսի համար նախատեսված ժամանակակից և բարձրորակ ծառայությունների լայն ընտրանի։ Վստահաբար, նոր վաճառքի ևսպասարկման սրահի գործակումն էլ ավելի դյուրին կդարձնի բնակիչների համար ծառայություններից օգտվելու գործընթացը»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Նոր հասցեում կգործի նաև «Ռոստելեկոմ»-ի մանրածախ ուղղության հաճախորդների համար նախատեսված վաճառքի և սպասարկման սրահ, որտեղ ընկերության հաճախորդները կարող են բաճանորդագրվել ընկերության ծառայություններին և ստանալ սպասարկում։

Վաճառքի և սպասարկման սրահը բաց է բիզնես հաճախորդների համար՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:30 - 18:00, ֆիզիկական անձանց համար՝ երկուշաբթի-կիրակի 10։00-20։00։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցըՀայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)

Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:

Հայերեն

ՀՀ նախագահն ընդունել է Amazon Web Services-ի փոխնախագահ Ջեֆ Բարրին

Գեղարքունիքի մարզի դպրոցականները հանդիպումներ են ունեցել «Քո արվեստը դպրոցում» հանրապետական կրթամշակութային ծրագրի շրջանակներում

Գավառ համայնքում իրականացվել են ասֆալտապատ փողոցների փոսային նորոգումներ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանը մի շարք հարցերի շուրջ քննարկում են ունեցել

ՀՀ-ում վարորդական վկայականները կլինեն նաև թվային տարբերակով. ՆԳՆ-ն բարելավում է հանրային ծառայությունների մատուցման որակը

Ագարակ-Քաջարան ճանապարհին նույնպես իրականացվում են ենթակառուցվածքային մեծածավալ շինաշխատանքներ

Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների խոշոր փոխանակման մասին

Հույզեր, արցունքներ, հիշողություններ, հրաժեշտ. Հայաստանի դպրոցներում հնչեց վերջին զանգը

Հութիները կրկին թիրախավորել են Իսրայելի օդանավակայանը

Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ընդլայնումը բանակցությունների հինգերորդ փուլի նախաշեմին