Հարկային եկամուտների կառուցվածքում ամենամեծ կշիռն ունեցել է ԱԱՀ-ն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետբյուջեի հարկային եկամուտների կառուցվածքում 2020-ին ամենամեծ կշիռն ունեցել է ավելացված արժեքի հարկը՝ շուրջ 472 մլրդ դրամ: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Մեր եկամուտների կառուցվածքում ամենամեծ կշիռը, ինչպես նախկինում, այնպես էլ 2020-ին ունեցել է ավելացված արժեքի հարկը: ԱԱՀ-ի գծով մուտքերը 2020-ին կազմել են մոտ 472 մլրդ դրամ: Հարկային եկամուտների տեսակետից հաջորդն իր նշանակալիությամբ եկամտային հարկն է, որի մասով պետբյուջեն համալրվել է շուրջ 412 մլրդ դրամով՝ հարկային եկամուտների գրեթե 30 տոկոսը»,- ասաց Ջանջուղազյանը:

Շուրջ 149 մլրդ դրամ են կազմել շահութահարկի գծով մուտքերը: Ջանջուղազյանը նշեց, որ տվյալ դեպքում պետբյուջեի հարկային եկամուտների շուրջ 11 տոկոսի չափով համալրումը շահութահարկի հաշվին, ըստ էության, հետևանք է 2019-ի տնտեսության շահութաբերության համեմատաբար բարձր մակարդակի, ինչն իր արտացոլումն էր գտել տնտեսության իրական աճի ցուցանիշում:

Ակցիզային հարկից ստացված մուտքերը ընդհանուր հարկային եկամուտների շուրջ 8.9 տոկոսն են կազմել կամ գերեթե 124 մլրդ դրամ:

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին