Հասարակական

ԱԻՆ-ի և ՏԻՄ-երի համագործակցությամբ լուծվել է մեծ թվով շչակների հարց. Փիլոյան

2 րոպեի ընթերցում

ԱԻՆ-ի և ՏԻՄ-երի համագործակցությամբ լուծվել է մեծ թվով շչակների հարց. Փիլոյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ամեն շաբաթ ստանում է ապաստարանների պատրաստման վերաբերյալ տվյալներ, ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ լուծվել է նաև մեծ թվով շչակների հարց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը:

«Ապաստարանների հետ կապված՝ ԱԻՆ-ը կատարում է հիմնականում ուսուցման, ազդարարման աշխատանքներ: Երևանում և մարզերում շենքերին փակցված են ուղեցույցներ, թե բնակիչներն ինչ ուղղությամբ պետք է գնան և որտեղ պետք է պատսպարվեն»,-ասաց Փիլոյանը:

Շենքային պայմանների հետ կապված՝ ԱԻՆ-ը ամենօրյա ռեժիմով համագործակցում է ՏԻՄ-երի հետ: «Եթե պատերազմի ժամանակ ՏԻՄ-երից ամենօրյա ռեժիմով ստանում էինք ապաստարանների պատրաստության վերաբերյալ տվյալներ, ապա հիմա ամեն շաբաթ ամփոփվում է, և կատարված աշխատանքները ներկայացվում են նաև մեզ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

ԱԻՆ-ը վերահսկողություն է սահմանում: Իսկ ինչ վերաբերում է բնակչության պատրաստվածությանը՝ ամբողջ հանրապետության տարածքում պլանավորել և արդեն անցկացվում են պարապմունքներ՝ բնակչության ազդարարման, տարհանման աշխատանքների եհտ կապված: «Մեր կողմից, ՏԻՄ-երի կողմից համատեղ աշխատանքի արդյունքում նաև մեծ քանակի շչակների հարց ենք լուծել, որպեսզի կարողանանք ժամանակին ազդարարել բնակչությանը»,- ասաց Փիլոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում