ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի օլիմպիական խաղերում կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում պատասխանատուն կլինի հենց մարզիկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: ՄՕԿ-ը մտադիր է նման որոշում կայացնել:
Միջազգային օլիմպիական կոմիտեիգործադիր տնօրեն Լանա Հադադն ասել է , որ նախատեսում են պարտավորեցնել բոլոր մարզիկներին՝ ստորագրելու մի փաստաթուղթ, որով իրենց վրա կվերցնեն վարակվելու հետ կապված բոլոր ռիսկերը:
Այդ կետով ասվում է,որ մարզիկները համաձայն են մասնակցել խաղերին և գիտակցում են, որ կա առողջության կամնույնիսկ մահվան սպառնալիք: Ոչ մի կառավարություն, ոչ էլ առողջապահական մարմին չի կարող երաշխիքներ տալ այդ առումով: