Հասարակական

Հայ խաղաղապահները Կոսովոյում նշել են Հանրապետության օրը 

1 րոպեի ընթերցում

Հայ խաղաղապահները Կոսովոյում նշել են Հանրապետության օրը 

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողները Հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպել են հանդիսավոր միջոցառում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերին ներկայացվել է Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման պատմությունն ու համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ։

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի «Կոսովոյի ուժերի» (KFOR, Kosovo Force) հրամանատարության ներկայացուցիչներ: «Կոսովոյի ուժերի» հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Շոպֆը բարձր է գնահատել հայկական զորախմբի ծառայությունը և շեշտել առաքելության կազմում ՀՀ զինված ուժերի ներկայացվածության կարևորությունը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում