Միջազգային

Պատվաստված անձանց պետք է ազատել թեստերից եւ կարանտինից ԵՄ-ի ներսում ուղեւորությունների ժամանակ. ԵՀ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստում անցած անձինք պետք Է ազատվեն թեստերից եւ կարանտինից Եվրամիության ներսում ուղեւորությունների ժամանակ: Մայիսի 31-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է արդարադատության հարցերով եվրակոմիսար Դիդիե Ռեյնդերսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լրիվ պատվաստված անձինք, ովքեր պատվաստման հավաստագրեր ունեն, պետք Է ուղեւորությունների ժամանակ ազատվեն թեստավորումից կամ կարանտինից՝ վերջին դեղաչափն ընդունելուց հետո 14 օր անց: Դա նաեւ պետք Է տարածվի կորոնավիրուսից ապաքինվածների վրա, ովքեր երկբաղադրիչ պատվաստանյութի մեկ դեղաչափ են ստացել»,- ասել Է նա:

Եվրամիության երկրները կարող են կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրեր հարցնել համերգներ եւ այլ զանգվածային միջոցառումներ մուտի թույլտվության համար:

«Եվրամիության որոշ երկրներ հայտարարել են, որ կցանկանային հավաստագրերը տարածել համերգներ եւ այլ զանգվածային միջոառումներ այցելության համար: Դա հնարավոր Է, եթե կա համապատասխան ազգային օրենսդրություն»,- ասել Է Ռեյնդերսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ձերբակալված և կալանավորված անձանց բժշկական զննության ենթարկելու մասին նախագծին

Վարչապետն անթույլատրելի է համարում քրեական գործերի ձգձգումը

Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը կհանվի. նախագիծ

ԵՄ-ն դատապարտել է Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը

Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Թրամփը մտադիր է Հնդկաստանի նկատմամբ հայելային մաքսատուրքեր սահմանել

ԱՄՆ պետդեպն անդրադարձել է Իմամօղլուի ձերբակալությանը՝ Թուրքիային կոչ անելով հարգել մարդու իրավունքները

Հութիները հաղորդել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին

ՀՀ ԱԳ նախարարն այցելել է մայրաքաղաք Բրազիլիայի հիմնադիր, 21-րդ նախագահ Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ