Հասարակական

Հայ զինծառայողները գերեվարվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն տեղանքի քարտեզ է հրապարակել

1 րոպեի ընթերցում

Հայ զինծառայողները գերեվարվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն տեղանքի քարտեզ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիների կողմից 6 հայ զինծառայողների գերեվարումը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում՝ հրապարակելով տեղանքի մանրամասն քարտեզ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ն քարտեզի լուսանկարին կից հրապարակել է հետևյալ հաղորդագրությունը.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։ Մեկ անգամ հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում