Հասարակական

Կառավարությունը կփոխհատուցի պատերազմի մասնակից 6 948 ուսանողի ուսման վարձը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը կփոխհատուցի պատերազմի մասնակից 6 948 ուսանողի ուսման վարձը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: Կառավարությունը որոշում է ընդունել փոխհատուցել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների 2020-2021թթ. ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ,Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ կառավարության նախկինում ընդունած համապատասխան որոշումներով ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել 4 213 ուսանողի՝ հատկացնելով 895,4 մլն դրամ:

Կառավարության մայիսի 27-ի որոշմամբ նախատեսվում է վերաբաշխում կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում. ԿԳՄՍ նախարարությանը հատկացված գումարներից 586,5 մլն դրամը կուղղվի ևս 2 735 ուսանողի ուսման վարձը փոխհատուցելուն:

«Նախագծի ընդունման արդյունքում ընդհանուր առմամբ փոխհատուցում ստացողների թիվը կկազմի 6 948, իսկ փոխհատուցման չափը՝ 1,463,861.7 հազար դրամ»,- ասաց Դումանյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում