ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել Է Մալիի նախագահի եւ վարչապետի կալանավորումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) կոչ Է արել անհապաղ ազատ արձակելու Մալիի նախագահ Բա Նդանոյին, երկրի վարչապետ Մոքթար Ուանին եւ անցումային շրջանի մյուս ղեկավարներին՝ վճռականորեն դատապարտելով նրանց կալանավորումը: Այդ մասին ասված Է մայիսի 26-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նրանք (ԱԽ-ի անդամները) կոչ են արել անվտանգ, անհապաղ եւ անվերապահ ազատ արձակելու բոլոր ձերբակալված պաշտոնատար անձանց եւ պաշտպանության եւ անվտանգության ուժերի տարրերին համառորեն կոչ են արել անհապաղ վերադառնալու իրենց զորանոցները»,- ասված Է հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները նաեւ կոչ են արել Մալիում վերականգնելու անցումային շրջանը քաղաքացիական անձանց ղեկավարությամբ, ինչը պետք Է հանգեցնի ընտրությունների անցկացման եւ սահմանադրական կարգի հաստատման 18-ամսյա ժամկետում՝ անցումային խարտիային համապատասխան:

Ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով Մալիի փոխնախագահի խորհրդական Ասիմի Բաբա Սիսեին, հայտնել Է, որ Մալիի նախագահը եւ վարչապետն ազատ կարձակվեն աստիճանաբար անցումային շրջանի մյուս ձերբակալված ղեկավարների հետ:

Մայիսի 26-ին, ինչպես տեղեկացրել Է գործակալությունը, Սիսեն հայտարարել Է Մալիի նախագահի եւ վարչապետի պաշտոնաթող լինելու մասին: Մայիսի 24-ի երեկոյան նրանք իրենց նստավայրերում ձերբակալվել Էին զինվորականների խմբի կողմից եւ պահապակխմբի ուղեկցությամբ տարվել մայրաքաղաքի մերձակայքի բանակային Քաթի ռազմակայան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ի կողմից ազատված իսրայելցի երեք պատանդ ժամանել է Իսրայել

Վրաստանի վարչապետը շնորհավորել է երկրի բնակչությանը Դավիթ Շինարարի հիշատակի օրվա առթիվ

ԱՄՆ-ն և Ճապոնիան հաստատել են վիճելի կղզիների անվտանգությունը համատեղ ապահովելու պատրաստակամությունը

Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմով պատմելը եղել է Նոնո Սարգսյանի երազանքը

Իսլամական հեղափոխության առաջնորդը Թեհրանում հանդիպել է ՀԱՄԱՍ–ի ղեկավարների հետ

Ախուրյանի համայնքապետարանը պատրաստվում է շարժական սպանդանոց կառուցել

Շվեդիայի իշխանությունները ծրագրում են խստացնել զենքի մասին օրենքը Էռեբրու քաղաքում զանգվածային հրաձգությունից հետո

Սլովակիայում հազարավոր մարդիկ ցույցեր են անում՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը

Արաղչին ու Գալագերը քննարկել են Իրանի և Վատիկանի հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները

Կառավարությունը հանձնարարել է գույքագրել հրդեհից տուժածների առաջնային կարիքներն ու ցուցաբերել աջակցություն. Լոռու մարզպետ