Պաշտոնական

Տիգրան Ավինյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահին

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մայիսի 26-ին ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահ Ռազմիկ Արզումանյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում Ռազմիկ Արզումանյանը փոխվարչապետի պաշտոնակատարին է ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները, հայկական բանակին ցուցաբերված աջակցությունը՝ ուղղված զինծառայողների կեցության և առաջին բուժօգնության պայմանների բարելավմանն ու ծառայությունը առավել անվտանգ դարձնելուն: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել տարիներ շարունակ «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի իրականացրած գործունեության համար: Քննարկման ընթացքում կողմերը նախանշել են համագործակցության ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում