ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պատվաստում Է ստացել երկրի չափահաս բնակչության կեսը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի՝ 18 եւ բարձր տարիքի քաղաքացիների 50 տոկոսը լրիվ պատվաստվել Է COVID-19-ի դեմ: Այդ մասին վկայում են Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մարդը COVID-19-ի դեմ լրիվ պատվաստում ստացած կարող Է համարվել Pfizer/BioNTech կամ Moderna պատվաստանյութերի երկրորդ չափաբաժինը կամ մեկ չափաբաժնով ներարկվող Johnson & Johnson-ի պատվաստանյութն ստանալուց երկու շաբաթ անց:
«Դա մեր երկրի պայմաններում կարեւոր նշաձող Է պատվաստման հարցում»,-հայտնել Է Սպիտակ տան՝ COVID-19-ի հարցերով ավագ խորհրդական Էնդի Սլավիթը՝ հանդես գալով մամուլի համար անցկացված ճեպազրույցում: Նրա տվյալներով՝ 25 նահանգներում եւ Վաշինգտոնում (Կոլումբիայի օկրուգ) չափահաս բնակչության ոչ պակաս, քան 50 տոկոսը լրիվ պատվաստվել Է:
Ինը նահանգներում չափահաս բնակիչների առնվազն 70 տոկոսն ստացել Է պատվաստանյութի երկու չափաբաժինները: ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ ներարկումների համար օգտագործվում են Moderna-ի եւ Pfizer-ի պատվաստանյութերը, որոնցով իմունացման համար անհրաժեշտ Է ներարկել երկու չափաբաժին, ինչպես նաեւ Johnson & Johnson-ի պատվաստանյութ, որը ներարկվում Է մեկ չափաբաժնով: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Էր հուլիսի 4-ին նշվող Անկախության օրվա առթիվ երկրի չափահաս բնակչության 70 տոկոսին առնվազն մեկ չափաբաժին ներարկելու մտադրության մասին:
ԱՄՆ-ն առաջվա պես առաջատարն Է COVID-19 կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թվով: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ համավարակի ժամանակաշրջանում այստեղ գրանցվել Է ախտահարման ավելի քան 33 միլիոն դեպք, մահացել Է 590 հազարից ավելի կորոնավիրուսով հիվանդացած, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: