Իրանը ձգտելու է ընդլայնել բոլոր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը. իրանագետը` Զարիֆի այցի մասին 

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻրանագետԳարիկՄիսակյանն ակնհայտ է համարում, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Հայաստան (մայիսի 26) և Ադրբեջան (մայիսի 25)պայմանավորված է հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակով:

«Նախ Սյունիքում ստեղծված իրավիճակը բավականին լուրջ քննարկումների առարկա է դարձել Իրանում և մի քանի հայտարարություններ արդեն լսել ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության վերաբերյալ, նաև ականատես ենք եղել Իրանի որոշ շրջանակների բավականին կոշտ արձագանքին Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: Կարելի է ասել, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը, տեսնելով, որ այս խնդիրը չի լուծվում, փորձում է արդեն արտգործնախարարի միջոցով նաև տեղում ծանոթանալ իրավիճակին, կողմերի պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև իրանական պաշտոնական դիրքորոշումը փոխանցել կողմերին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Միսակյանը:

Իրանը բարձր մակարդակով հայտարարել է, որ թույլ չի տալու իր երկրի հյուսիսային սահմաններում որևէ փոփոխություն` ընդգծելով, որ Իրանի կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է: Հարցին` արդյոք սա չի նշանակո՞ւմ, որ Իրանը կտրականապես դեմ է Սյունիքում միջանցքի բացման վերաբերյալ խոսակցություններին և քննարկումներին, իրանագետը դրական պատասխանեց` ընդգծելով, որ Իրանում միշտ հայտարարել են հայ-իրանական սահմանների անքատելիության վերաբերյալ:

«Նաև իրանական հայտարարություններում նշվում է, որ ցանկացած գործողություն չպետք է խոչընդոտի հայ-իրանական ցամաքային սահմանի բնականոն գործունեությանը, դրանով ակնարկելով, այսպես կոչված, Զանգեզուրի և Մեղրիի միջանցքի գործարկումը կամ այդ միջանցքի վերահսկողության տրամադրումը երրորդ պետությանը, ոչ Հայաստանին: Այսինքն` իրանական կողմը դեմ է արտահայտվում այս միջանցքին, սակայն իրանական կողմին պետք է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որ հայկական կողմը նույնպես չի ցանկանում տրամադրել միջանցք կամ ճանապարհ, որպեսզի հետագա գործողություններ մշակի և օժանդակի Հայաստանին այդ միջանցքի գործընթացի չեղարկման համար»,- նշեց Միսակյանը:

Իրանագետն ասաց, որ միանշանակ Հայաստանը կարող է ակնկալել դիվանագիտական աջակցություն հենց Սյունիքի խնդրի հետ կապված, նաև համագործակցության ընդլայնում թե տնտեսական և թե ռազմական ոլորտում: «Ռազմական ոլորտում բավականին շատ են հանդիպումները Հայաստանում Իրանի դեսպանի և Իրանում ՀՀ դեսպանի և զինվորականների միջև: Այսինքն`Հայաստանը բազմակողմանի հարաբերությունների զարգացում և օժանադակություն կարող է ստանալ Իրանից: Նաև նույն «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության գործընթացում Իրանին ներգրավելն ունի աշխարհաքաղաքական նշանակություն: Իրանին նաև պետք է խաղաղ Սյունիք` այս բոլոր ծրագրերն իրականացնելու համար: Իրանին պետք է, որպեսզի Հայաստանը կամ սեփական ջանքերով կամ իր դաշնակիցների միջոցով շուտափույթ լուծի Սյունիքի սահմանների հետ կապված խնդիրները»,- ընդգծեց իրանագետը:

Միսակյանի խոսքով` Իրանին ընդհանրապես ձեռնտու չի թուրքական ազդեցության աճը տարածաշրջանում, նաև շահավետ չի իր ազդեցության նվազումը տարածաշրջանում: Իրանը ամեն կերպ ձգտելու է և Զանգեզուրի միջանցքի հնարավոր գործարկումը չեղարկել, և մեծացնել սեփական ազդեցությունը տարածաշրջանում:

«Նաև այս առումով բավականին տարբերվելու է Իրանի դիրքորոշումը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի դիրքորոշումից: Լինելու է ավելի կոշտ և սահմանների խնդրի վերաբերյալ, և այս տարածաշրջանում թուրքական ազդեցության դեմ: Իրանը ձգտելու է ընդլայնել բոլոր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը: Այսինքն` հիմա ունենք բավականին լուրջ հնարավորություններ` և դիվանագիտական, և այլ մակարդակներում խորացնել Իրանի հետ հարաբերությունները, նաև հակակշռելով տարածաշրջանի այլ ուժերին հօգուտ մեզ»,-եզրափակեց Միսակյանը:

Զրուցեց Կարեն Խաչատրյանը

Հայերեն English Русский

Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է

Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին