Երևանի թիվ 100 դպրոցն անվանակոչվեց ազատամարտիկ, գրող Դավիթ Սարապյանի անվամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին որոշեց «Երևանի հ. 100 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն անվանակոչել Արցախի ազատամարտի մասնակից, գրող Դավիթ Սարապյանի անվամբ՝ «Երևանի Դավիթ Սարապյանի անվան հ. 100 հիմնական դպրոց» ՊՈԱԿ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զեկուցող Կարեն Սարգսյանն ասաց, որ դպրոցը Սարապյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ դպրոցին առաջարկություն է ներկայացվել գրող, հրապարակոս Էլվինա Մելքումյանի կողմից:

«Հարցը քննարկվել է դպրոցի կառավարման և խորհրդակցական մարմիններում և արժանացել հավանության: Դպրոցը Սարապյանի անվամբ անվանակոչելու գործընթացը սկսվել է դեռ մեկ տարի առաջ: Այցելություն էր եղել այն դպրոց, որտեղ ազատամարտիկը սովորել է, թիվ 20 դպրոց, սակայն այն արդեն իսկ անվանակոչված է եղել: Էլվինա Մելքումյանն էլ այցելել է նաև հ. 100 դպրոց և խոսել տնօրենի ու աշխատակիցների հետ ու ստացել դրական կարծիք»,- նշեց Սարգսյանը: Որոշումն ընունվեց «33 կողմ» ձայներով:

Դավիթ Սարապյանը ծնվել է 1966 թվականի փետրվարի 4-ին Երևանում՝ ճարտարապետի ընտանիքում։ Հայրը՝ Էդուարդ Սարապյանը, Երևանի գլխավոր ճարտարապետն է եղել, մայրը՝ Էմմա Սարապյանը` ականավոր գիտնական։ Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Սարապյանն ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետ։ 1984 թվականի մայիսին մեկնել է խորհրդային բանակ: Աշխատել է որպես ռեժիսոր, գրել պատմվածքներ, «300 վայրկյան» վիպակը:

1990 թվականին մեկնել է ռազմաճակատ՝ առաջանագիծ, կռվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերում, ապա՝ «Տիգրան Մեծ» ջոկատի կազմում: Իր քաջության և վճռականության համար նա ահ ու սարսափ էր տարածել թշնամիների շրջանում, ադրբեջանցիները նրան անվանել են «Ահեղ Դև»։

Դավիթ Սարապյանը զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, աճյունն ամփոփված է Եռաբլուրում:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան