Իսրայելը բացել Է հսկիչ անցակետը Գազայի հետ սահմանին եւ ձկնորսության գոտին պաղեստինցիների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը մայիսի 25-ին բացել Է «Քերեմ Շալոմ» բեռնափոխադրումների հսկիչ անցակետը եւ «Էրեզ» սահմանային անցումը Գազայի հատվածի հետ սահմանին, ինչպես նաեւ վերականգնել Է ձկնորսության գոտին մինչեւ վեց ծովային մղոն (շուրջ 11 կիլոմետր) միջատարածքի ափի մոտ պաղեստինցի ծովայինների համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում Է The Times of Israel թերթը՝ նշելով, որ ձկնորսական գոտին վերացվել Էր, իսկ անցումները փակվել Էին Իսրայելի իշխանությունների կողմից ավելի քան երկու շաբաթ առաջ մայիսի 10-ին Գազայի հատվածից Իսրայելի քաղաքների հրթիռակոծումներն սկսվելուց հետո:

Թերթի տվյալներով՝ «Քերեմ Շալոմ» հսկիչ անցակետը բացվում Է Գազայի հատված վառելիքի եւ մարդասիրական օգնության փոխադրման համար, իսկ «Էրեզ» անցումը բացվել Է հումանիտար նկատառումներով եւ օգնություն ցույց տվող կազմակերպությունների ներկայացուցիչների համար: «Այս քայլերը, որոնք արժանացել են (Իսրայելի) քաղաքական ղեկավարության հավանությանը, պայմանավորված են կայունության եւ անվտանգության պահպանմամբ»,- ասված Է հրեական պետության պաշտպանության նախարարությանը կից պաղեստինյան տաածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչության հայտարարության մեջ:

Մայիսի լույս 21-ի գիշերն ուժի մեջ Է մտել Իսրայելի եւ ափամերձ միջատարածքի պաղեստինյան խմբավորումների միջեւ հրադադարի ռեժիմը, որոնք 11 օր շարունակ հարվածներ Էին փոխանակում: Դրանք հետեւել Էին Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մղզկիթի մոտ անկարգություններին, որնք ծայր Էին առել Շեյխ Ջարահ թաղամասում արաբ ընտանիքներով բնակեցված տների բռնագրավման մասին իսրայելական դատարանի վճռի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Կանադայի արտգործնախարարը կարևորել է ԼՂ հայության վերադարձի իրավունքի ապահովումը

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր