Միջազգային

Գիտնականներն արձանագրել են Արեգակի ակտիվության կտրուկ աճ

1 րոպեի ընթերցում

Գիտնականներն արձանագրել են Արեգակի ակտիվության կտրուկ աճ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականներն արձանագրել են Արեգակի ակտիվության կտրուկ աճ և Երկրի վրա կանխատեսում են մագնիսական փոթորիկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիան:

Նշվում է, որ մայիսի 22-ին և 23-ին տեղի է ունեցել 17 ժայթքում, դրանց մի մասն ուղեկցվել է արեգակնային նյութերի արտանետումներով միջմոլորակային տարածք, այդ թվում ՝ դեպի Երկիր: Մասնագետների հաշվարկով, արտանետված զանգվածի առաջին շփումը Երկրի հետ տեղի կունենա մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին: Դա կհանգեցնի առաջին մագնիսական դաշտի խանգարումների: Արտանետման ամենախիտ զանգվածը մեր մոլորակ կհասնի մայիսի 26-ի առավոտյան՝ Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 04:00-ին: Այդ ժամանակ կանխատեսվում են առաջին մագնիսական փոթորիկները, որոնք կտևեն 3-6 ժամ: Ընդհանուր առմամբ, մագնիսական դաշտի խանգարումները կարող են պահպանվել մինչև մայիսի 27-ը, որից հետո սպասվում է կայունացում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում