Ժամանակակից ստեղծագործող Եր Կարը ընթերցողներին կներկայացնի իր անդրանիկ գիրքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից բանաստեղծ Եր Կարի անդրանիկ՝«Երկա՞ր»գիրքը շուտով հասանելի կլինի ընթերցողներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը, որի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 29-ին «Արվեստանոցում», հրատարակել է «Անտարես»-ը:

Միջոցառման ընթացքում հեղինակը կներկայացնի գիրքը, իսկ դերասանուհիներ Նարինե Գրիգորյանը, Տաթև Հովակիմյանը, Կարինե Ջանջուղազյանը կընթերցեն հատվածներ գրքի ստեղծագործություններից:

Երեկոյին կատարումներով հանդես կգան «Տիեզերք» բենդը և ջութակահարուհի Անահիտ Իվանյանը:

Գրքում ներառված են Եր Կարի 50-ից ավելի ստեղծագործություններ, որոնք գրվել են 2017 թվականից մինչև օրս։

«Ստեղծագործությունների թեմաները բազմազան են. «ես»-ի խնդրից ձգվում են մինչև հայրենիքի սահմանները, այնտեղ մի պահ կանգ են առնում, հիշում խաղաղ օրերի երկինքն ու նորից շարունակում իրենց ճանապարհը դեպի ընթերցող»,-նշում է Եր Կարը:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն