Հասարակական

Հայաստանում ընդլայնվել են Sputnik V-ով պատվաստվելու հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ նախատեսված Sputnik V պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև քրոնիկ հիվանդություն ունեցող 54 տարեկանից բարձր անձինք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ներկայացնելով Sputnik V-ով պատվաստման կարգում կատարված փոփոխությունը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրամանի փոփոխությամբ՝ քրոնիկ հիվանդների համար հանվել է Sputnik V-ով պատվաստումների մինչև 54 տարիքային շեմը։

Այսպիսով, Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների 18-54 տարեկան բնակիչների և աշխատակիցների համար:

Մինչև այս փոփոխությունը Sputnik V-ով կարող էին պատվաստվել քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք՝ մինչև 54 տարեկան:

Հայաստանում COVID-19-ի դեմ կիրառվում է 3 պատվաստանյութ՝ Sputnik V, AstraZeneca, CoronaVac:

Հայերեն English Français

Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի երևանյան համերգը

Վերին Գետաշենում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը

Վատիկանում ընթանում է կոնկլավը

«Կրթվելը Նորաձև Է» շարժման հանդիպմանը բանախոսել են ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, գործարար Բակուր Մելքոնյանը և շարժման ղեկավար Աննա Հակոբյանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է Գյումրիում կառուցել գորգագործության կենտրոն ու 14 բնակարան՝ գորգագործների համար

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին է ներկայացվել ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետը

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան

Ադրբեջանի նախագահը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին. ՌԴ նախագահի օգնական

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին